Բաժիններ՝

Կոտայքի մարզում տղամարդը որսորդական հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է 9-ամյա դստեր վրա. վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզի և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածք ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում իր անվամբ գրանցված «ՄՌ -155» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը մաքրելիս է եղել, ու պատահաբար կրակելու հետևանքով երեխան վնասվածք է ստացել:

Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս