Բաժիններ՝

ՀՀ նախագահը նախատոնական օրը սկսեց ուժեղացված հերթապահություն իրականացնող ԱԻՆ-ից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատոնական օրը սկսեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սարգսյանը դեկտեմբերի 30-իառավոտյան այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու Հոգեբանական ծառայության բաժնի ուժեղացված հերթապահություն իրականացնող աշխատակիցներին:

«Աշխարհի լավագույն օրերին էլ միշտ կա Աստծո գործոնը, միշտ կան անսպասելի երևույթներ, միշտ կան իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել: Եվ սա նշանակում է, որ միշտ կան մարդիկ, որոնք 24 ժամ և տարվա բոլոր օրերին, ներառյալ` Նոր տարուն, պետք է պատրաստ լինեն: Եվ, չգիտես ինչու, մեր կյանքում դժվարությունները հանդիպում են այն պահին, երբ ամենաքիչն ես սպասում, հետևաբար, այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի և մեր լավ, և դժվարին օրվա համար: Այստեղ մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չեն լինելու, ծառայելու են իրենց հայրենիքին, և հանրապետության նախագահի պարտականություններից մեկն է` ցույց տալ այս մարդկանց, որ մենք իրենց կողքին ենք»,- ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ, եթե նման ծառայություն ունենայինք 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ, ապա հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին:

Արմեն Սարգսյանը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ու Հոգեբանական ծառայության բաժնի աշխատակիցներին անվանական ժամացույցներ հանձնեց` բարեխիղճ ծառայության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս