
Վթար Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում. կա տուժած

Դեկտեմբերի 29-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) և «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Լ. Վ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Դ. Գ.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: