Բաժիններ՝

ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) – Մալաթիա (շուկա) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ) – Ավանի թաղապետարան – մետրո «Երիտասարդական» – «Ռոսիա մոլ» – Երևանի քաղաքապետարան – «Կիլիկիա» ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 3-րդ`

Էրեբունի փողոց (շուկա) – Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) – «Հայրենիք» կինոթատրոն – մետրոներ «Գործարանային» (նախկին Բանվորի արձանի տարածք) – «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 3-ական րոպե»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս