Վթար Շաքի-Իշխանասար ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ռ. Պ., ծնված 1954 թ.) և «Ford Transit» մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ս. Պ.-ն (ծնված 1987 թ.), Ռ. Պ.-ն (ծնված 1952 թ.) և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վ. Կ.-ն (ծնված 1983 թ.), Ա. Բ.-ն (ծնված 1956 թ.), Լ. Բ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Կ.-ն (ծնված 2015 թ.), Կ. Ա.-ն (ծնված 2006 թ.), Վ. Ա.-ն (ծնված 1980 թ.), Մ. Ա.-ն (ծնված 2018 թ.), Ն. Պ.-ն (ծնված 1984 թ.), Լ. Մ.-ն (ծնված 2000 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1988 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2011 թ.), Գ. Ա.-ն (ծնված 1965 թ.) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ: Այնուհետև Ռ. Պ.-ն և Ս. Պ.-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Բ.-ն (ծնված 1988 թ.) տեղափոխվել է Երևան քաղաքի «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Է. Մ.-ի (1957 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: