«Արամի 23-ի հասցեի շենքի պատն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, և ըստ օրենքի, այդ շենքերի հետ կապված պահպանության հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները, դրան հետևում է նաև Մշակույթի նախարարությունը: Այսինքն՝ մենք հոգում ենք բոլոր շենքերի, այդ թվում` այդ շենքի մասին: Դրանից ավելի իրավասություններ մենք չունենք: Մեր իրավասությունների սահմանում արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա, և մնալու է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները «ռազբորկայի» են գնացել այս խմբի հետ: Արդյունքում՝ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չի հաղորդվել:
Միջազգային ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ: Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Հունվարի 18-ին տեղի կունենա հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը:
Մալաթիա վարչական շրջանում փողոցային առևտուր իրականացնող Արամ Խաչատրյանը հայտարարեց, որ հեղափոխությունից առաջ ներկայիս իշխանություններն իրենց խաբել են։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտյալին ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է.
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագիծը:
Դիտարկմանը, թե հասարակությունը չի հասկանում, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Հասարակությունը հասկանում է, սատանեքը չեն հասկանում»:
Երևանի քաղաքապետարանն այսօր հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, օրակարգում «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագծի քննարկումն է:
«Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել ու մենք էլ բաց ենք թողել: Էդ մեր իշխանության ու գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումները»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Փաստ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա դեսպան է նշանակվել 2018թ. հոկտեմբերի վերջին:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. «Զրույց Քաղաքացու հետ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է: Հայաստանում ավելի քան 10 օր է` հեղուկ գազի դեֆիցիտ է: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:
Հունվարի 14-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս, ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված եւ 23 տարի նստած Արմեն Տեր-Սահակյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատման հետ կապված։ Հիմնավորումը՝ «ռիսկայնությունը մեծ է»։
Հունվարի սկզբին սովորական հավկիթի լուսանկարն առավել տարածված հրապարակումն է դարձել Instagram-ում, ներկա պահին հունվարի 4-ին հրապարակված լուսանկարը ավելի քան 25,5 մլն լայք է հավաքել:
2018 թ․ օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատը հայտարարություն է տարածել:
Չարբախի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել:
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր:
Ավիաշարժիչների հեղինակ Ալեքսանդր Սարգիսովը 83 տարեկանում հեռացել է կյանքից:
«Մինչև չորեքշաբթի սպասելու ենք ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Եթե մինչ այդ տեղեկություն չլինի՝ հինգշաբթի բոլորս մեքենաներով մտնելու ենք Հանրապետության հրապարակ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը;
Գողության փորձ «Հայփոստի» բաժանմունքից․ պարեկայինները դեպքից րոպեներ հետո բռնել են կասկածյալին:
Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Եղվարդի, Գավառի, Կոտայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան ավարտվեց: Մասնակիցները որոշեցին 3 օր ճանապարհ չփակել: