
Ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքում տուրքերի գծով սահմանվեցին արտոնություններ

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց «2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» նախագիծը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանի խոսքով՝ այս նախագծով առաջարկվում է նվազեցնել Երևան քաղաքի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարող այն սուբյեկտների տուրքերի դրույքաչափերը, որոնց եկամուտների նախորդ տարվա ընթացքում հարկային շրջանառությունը չի գերազանցել 115 մլն դրամը:
«2019 թվականին սահմանաված տեղական տուրքերի դրույքաչափի համար կկիրառվեն դրույքաչափերի նվազում»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը և ընդգծեց, որ այս նախագիծն արաժանացել է ավագանու դրական եզրակացությանը:
Ըստ նոր նախագծի՝ Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը սահմանել 58.33 տոկոսի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00 -ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը սահմանել 72.98 տոկոսի չափով, հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24: 00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը սահմանել 70 տոկոսի չափով:
Նախագիծը 56 կողմ ձայնով ընդունվեց:
Զվարթ Խաչատրյան