
Լարսը բաց է. ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: