Ուկրաինայում շաբաթվա ընթացքում ավելի քան 3,3 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով
Ուկրաինայում անցած շաբաթվա ընթացքում ավելի քան 3,3 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով, որոնցից 1,8 հազարից ավելին երեխաներ են: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախորդ շաբաթ առողջապահության նախարարությունում հայտարարել էին գրեթե 3,3 հազար հիվանդացածների մասին:
«2019 թվականի հինգերորդ շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 3379 մարդ՝ 1499 չափահաս եւ 1880 երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ընդամենը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 1-ը կարմրուկով հիվանդացել է 15 հազար 95 մարդ, այդ թվում՝ 6364 չափահաս եւ 8731 երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: