Մարուքյանը ճիշտ չի համարում Քաղաքացու օրվա միջոցառումների համար բյուջեից 124 մլն դրամի հատկացումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճիշտ չի համարում Քաղաքացու օրվա միջոցառումների համար բյուջեից 124 մլն դրամի հատկացումը:

«Եթե ես որոշողը լինեի, չէի անի, հատկապես այն ամենից հետո, ինչ ամբողջ ընդդիմությունը միշտ կառավարությանը քննադատել է նմանատիպ ծախսերի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Մարուքյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել «EurActiv» կայքում Ռոբերտ Քոչարյանի հոդվածը՝ նշելով, որ չի կարդացել այն:

Հարցին՝ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի մասին հետաքրքրվե՞լ են, Մարուքյանը ժխտական պատասխան տվեց.

«Նրանք հնարավորություն ունեին վարչապետին այդպիսի հարց տալու, բայց այդպիսի հարց չեղավ»:

Հարցին՝ Քոչարյանը քաղաքական բանտարկյա՞լ է, Մարուքյանը պատասխանեց. «Որ կասկածներ ունենամ, դրա մասին կխոսեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930