Արցախի ՍԱՊ ծառայությունը զգուշացնում է զերծ մնալ թունաքիմիկատներով մշակված գյուղատնտեսական վայրերից

Առաջիկա օրերին Արցախի Հանրապետության դաշտամիջյան ճանապարհներին և դաշտամերձ չմշակվող տարածքներում թունաքիմիկատների օգտագործմամբ իրականացվելու են մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սնդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Արթուր Ներսիսյանը:

Նա ԱՀ ՍԱՊ ծառայության անունից զգուշացնում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ զբաղվող բոլոր քաղաքացիներին՝ թունավորումներից խուսափելու համար զերծ մնալ թունաքիմիկատներով մշակված վայրերում անասուններ արածեցնելուց, մեղվաընտանիքներ տեղադրելուց, ինչպես նաև վայրի բույսեր հավաքելուց և դրանք սննդի մեջ օգտագործելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930