Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով 40- ամյա տղամարդ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածով 40 տարեկան տղամարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:
«Մեզ մոտ տեղափոխվել է հրազենային վնասվածքով տղամարդ՝ 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը: Երկու ստորին վերջույթների վերին երրորդ հատվածի հրազենային վիրավորում ուներ, ներկա պահին վիրահատվում է»,-ասաց Մանուկյանը:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ են արձակվել Ավանի գերեզմանատան մոտ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ոստիկանությունից՝ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ժամը 15։30-ին, որ վնասվածքներով մի տղամարդ է տեղափոխվել: «Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է, աշխատում են»,-տեղեկացրին ոստիկանությունից: