Բաժիններ՝

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է. նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։ Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս