Բաժիններ՝

Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 10-ին՝ ժամը 10.00-ից մինչև 10.30-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքացին, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակարան և հափշտակել գումար, 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս