Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի հարկային վարչարարության դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն. ՀՀ դրամի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2019 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել […]
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևոր Ս. Ա.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց մինչ օրս չեն կարողանում դին դուրս բերել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ արդեն մոտ 10 քաղաքաց վճարել է 15 մլն դրամ ու չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն։
Փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Երեկ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ ահազանգել է Երևանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսևորման մասին, և հենց ուղիղ եթերի ժամանակ էլ ենթարկվել էր հարձակման։
Հատ-հատ գնում են նրանց հետեւից, որոնք չոքացրել են ադրբեջանցիներին. Աշոտ Դանիելյանի աջակից
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի՝ ձերբակալված աշխատակից Աշոտ Դանիելյանին աջակցող բողոքի ցույցին ներկա էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները
Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։
Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ներկայացավ Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել, եթե ինչ-որ պատճառով չի ստացվել պահեցողության առաջին օրվանից այն պահել: Պահքը խախտելու դեպքում՝ չիմացության կամ այլ հանգամանքներով պայմանավորված, կարելի է զղջալ ու շարունակել պահեցողությունը, բայց լինել ավելի ուշադիր: Կարևոր է անկեղծ լինել, որպեսզի որևէ բան չլինի ձևական:
2024 թվականի հունվարին Վրաստանից թեթև մեքենաների վերարտահանման ծավալով Հայաստանը չորրորդն է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ թեթև մարդատար մեքենաների ներմուծումը կրճատվել է 48,1 տոկոսով։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Քիչ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ:
Հայաստանի բանկերն արդեն գրեթե ամբողջությամբ ավարտել են ֆինանսների նախարարության վերահսկողությամբ իրենց հաշվեկշռից արցախցիների վարկերի դուրսգրումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նիկոլ Փաշինյանի փետրվարի 20-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը փետրվարի 22-28-ը կգործուղվի Ֆրանսիայի հինգ քաղաքներ՝ հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների և Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։