Հայտարարություն տարածած քահանաներից մեկն ընդամենը մի քանի օր առաջ բազմամարդ սեղանի շուրջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին. Իշխան Սաղաթելյան
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն քահանայախմբին, որը հանկարծ որոշել էր միանալ Նիկոլ Փաշինյանի՝ «բարենորոգման» օրակարագին:
«Այսօր հայտարարություն տարածած քահանաներից մեկն ընդամենը մի քանի օր առաջ բազմամարդ սեղանի շուրջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին։ Չգիտեմ այս մի քանի օրերի ընթացքում ինչ շանտաժներ, սպառնալիքներ կամ այլ գործիքներ են նպաստել կարծիքի նման «ռադիկալ փոփոխությանը», բայց վստահ եմ, Փաշինյանը շատ լավ գիտի իրականում իրեն որքան և ինչպես են «աջակցում» այս օրերին նման հայտարարություններ տարածողները»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
