Բաժիններ՝

Մայրաքաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, թե ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 26-29-ը (2025թ.) և հունվարի 3-5-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 3-5-ը,

-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 26-27-ը,

-Շենգավիթում՝ հունվարի 3-4-ը,

-Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ը և հունվարի 5-ին,

-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 27-ին, 29-ին և հունվարի 5-ին,

-Շենգավիթում՝ դեկտեմբերի 27-28-ը,

-Արաբկիրում՝ հունվարի 5-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս