Աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու նրա գահակալին

Հայ Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։

Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը ուրախանում ու ցնծում է։

Ինչպես կասեր մտածողը «խղճի վաճառքի գինարբուք է սա»։Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգեւոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։

Աստված օգնակա՛ն, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ»:

Տեր Արծրուն քահանա Միքայելյան. «Ես՝ Տեր Արծրուն քահանա Միքայելյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին»։

Տեր Բաբկեն քահանա Ստեփանյան. «Ես` Տեր Բաբկեն քահանա Ստեփանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

Տեր Սարգիս քահանա Սարգսյան. «Ես`Տեր Սարգիս քահանա Սարգսյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»։



Տեր Վաչագան քահանա Գյուրջյան. «Ես`Տեր Վաչագան քահանա Գյուրջյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

Տեր Նարեկ քահանա Սարգսյան. «Ես` Տեր Նարեկ քահանա Սարգսյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս ազգակործան գործընթացին։ Նաև կոչ եմ անում մեր հավատավոր զավակներին մնալ անսասան հավատի ճանապարհի մեջ և պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն տեղի չտալով գայթակղություններին, որոնք ամենուր են»։




Մասիս քահանայ Շահինեան. «Ես` Մասիս քահանայ Շահինեանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունը կը հայտնեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:

Տեր Օշական քահանա Խաչատրյան. «Ես` Տեր Օշական քահանա Խաչատրյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: Հոգևոր հովիվ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի»։

 

Տեսանյութեր

Լրահոս