Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հունիսի 25-ին հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Լեոնիդ Գուլյակոյի (Леонид Гуляко) հետ։
«Այո՛, արոտավայրերը քիչ են, չկան, ահագին տարածքներ վերցրել է «Թեղուտ» ՓԲԸ-ն, և պետությունը գերակա շահ է ճանաչել, ջրի խնդիրն էլ, ճիշտն ասած, մի քիչ սեզոնային է: Չեմ ասի՝ լավ վիճակում է, բայց վատ էլ չէ»:
«Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հունիսի 25-ի նիստը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հունիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Խորհրդային եւ վրացի դերասան, երգիչ ու կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 25-ին հերքել է իր հանկարծամահ լինելու մասին նախօրյակին տարածված լուրերը։
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջև հաստատված հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև զարգացող համագործակցությունը, որը լիարժեքորեն արտացոլում է երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների բնույթն ու մակարդակը:
Հունիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում մեկնարկած ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված Մ. Գրիգորյանի առողջական վիճակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին:
Հունիսի 25-ին 82 տարեկան հասակում վախճանվել է ՌԽՖՍՀ ժոողվրդական արտիստուհի Ալլա Պոկրովսկայան:
Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում են:
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, ով շնչում է թթվածնային սարքի օգնությամբ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Նախորդ շաբաթ 168.am-ը «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» հոդվածում հայտնել էր, որ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, և Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) նախագահ Լևոն Յոլյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցում ամենացածր պարգևատրվողն ինքն է:
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:
«Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
Նախաձեռնության անդամ Հովհաննես Ստեփանյանը հայտարարեց, որ դրանց վրա գրված է իրենց վարկային պատմությունը: Ըստ նրա՝ Հայաստանում գրեթե բոլորն ունեն վարկեր, և եկամտի համահարթ հարկման դեպքում սոցիալական շերտերի միջև անհավասարությունն ավելի կխորանա:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:
«Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից: