Հունիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հունիսի 28-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների:
ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն:
Հունիսի 27-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Քսանմեկամյա Տիգրան Սարգսյանը բնակվում է Սպիտակ քաղաքում: Նա ընտանիքի 6-րդ երեխան է: Հինգ քույրերից հետո ընտանիքում երկար սպասված տղան է: 2017 թվականն էր, երբ ծառայության անցավ հայկական բանակում:
2019թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ից:
168.am-ը Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանին հարցրեց, թե ի՞նչ ընթացքում է Սամվել Սարգսյանի կատարած չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնագիտական բարձր պատրաստականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ ԱԻ նախարարության ներքին աուդիտի վարչության պետ Վարուժան Քաբաբյանին հունիսի 28-ին պարգևատրել է «Փառքի խաչ Նոյ» մեդալով:
Հունիսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 28-ամյա երկու բնակիչ, որոնցից մեկը` «ձախ բազկի շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ, մյուսը` որովայնի:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մտադիր է աշնանն այցելել Հայաստան:
Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել Երևանի Թադևոսյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու:
Մայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից և վճարման տերմինալից՝ փող:
Հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքից բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
Վերջին շրջանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում և հատկապես մարզերում՝ Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում և այլուր:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ողբերգական դեպք է գրանցվել. գյուղի միջով հոսող Մարտունի գետում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 2012 թվականին ծնված Մարինա Պետրոսյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել:
Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ առաջարկում է քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից 50 կմԺ նվազեցնելու հարցը:
Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայում ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում է արձանագրվել:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին ծանոթանալուց հետո մտքիս միայն մեկ բան է գալիս՝ դա պարզապես նեոբոլշևիզմ է և պարզապես «գեղեցիկ» գաղափարների տակ թաքնված մի շատ վտանգավոր երևույթ՝ դա ոչ թե «թալանածը» իբր հետ բերելու գործիք է, այլ մի չարիք, որի արդյունքում երկրում նոր թափ են ստանալու կոռուպցիան, իրավական «բեսպրեդելը», ստալինյան ժամանակների «դանոսները», օպերատիվ մարմինների կողմից պետական իշխանությանը փաստացի տիրանալը և այլն և այլն:
Հունիսի 26-ին, «գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի, որովայնի բութ վնասվածքներ և քերծվածքներ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա մի քաղաքացի:
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:
Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին հունիսի 28-ին փոխանցվել Է 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, թե ԱԻՆ «911» ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում մի մարդ դանակահարել է իրեն:
Հունիսի 27-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Բյուրեղավանի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ջրվեժ գյուղի երկու բնակչուհի և 12-ամյա մի աղջիկ:
2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի բնակիչներն արդեն երկրորդ օրն է, ինչ գիշերում են կառավարության առջև:
Ավտոներկրողները կրկին կառավարության դիմաց էին հավաքվել՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետից սկսվող իրենց խնդիրները: