Բաժիններ՝

Լևոն Երանոսյանը հերթական դատական նիստում կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում դատավոր Հարություն Մանուկյանը հարցրեց, թե արդյոք Երանոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Երանոսյանը պատասխանեց՝ ոչ և ավելացրեց, որ հետագայում կխոսի:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930