Երկրորդ օրն է՝ Եղվարդ քաղաքի հանրակացարանի բնակիչները գիշերում են կառավարության շենքի առջև
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի բնակիչներն արդեն երկրորդ օրն է, ինչ գիշերում են կառավարության առջև: Նրանք դեռ հույս ունեն, որ պատկան մարմիններից որևէ լուծում կլսեն:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք Կառավարությունից որևէ մեկն իջել է իրենց մոտ, պատասխանեցին՝ ոչ ոք:
«Միայն մեր մարզպետի սուտ հայտարարություններն ենք լսում, թե մեզ ոստիկանները չեն ծեծել, թե զգուշացրել են 6 ամիս առաջ տունն ազատել….»,- ասաց բնակիչներից մեկը՝ նշելով նաև, որ ևս մեկ գիշեր մնալուց հետո, որևէ լուծում չլինելու պարագայում պատրաստվում են դիմել ու հրաժարվել ՀՀ գրանցումից:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ Կառավարության շենքի առաջ բողոքում էին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները՝պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Շուրջ 30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում էին բողոքող բնակիչները, ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից: Եղվարդցիները նշել էին նաև, որ ոստիկանները պնդել են, թե վարչապետի հրամանով են գործում. «Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան