Հուլիսի 1-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանդիպումներին մասնակցել են նաև Շիրակի մարզի հանրակթական դպրոցների ՆԶՊ առարկայի կին ուսուցիչները, ովքեր կարևորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:
Հուլիսի 1-ին, ժամը 13:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Հրանտ Մաթևոսյան 1-ին փողոցում կատաղած շունն անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բերման է ենթարկվել գաղտնի ու բացահայտ հափշտակությունների կասկածանքով:
Կրակային պատրաստության մակարդակն ու հրաձգային զենքի տիրապետման հմտություններն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են կրակային աջակցման պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Հունիսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վանանդ-Հուշակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը տեղում մահացել է:
Հունիսի 29-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 80-ամյա Շողիկ Գ.-ն:
Հուլիսի 1-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ:
Հունիսի 29-ին, ժամը 08.00-ին, ԱԻՆ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից հաղորդում է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.2 կմ-ին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ՝ վրաերթին բնորոշ մարմնական վնասվածքներով:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է:
Լարսի անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով:
Սիրիայում հումանիտար առաքելության ժամանակ վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է:
Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր։
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում նման կտրուկ անկումը, վրացագետը պատասխանեց. «Պիտի հասկանանք, որ պետության տնտեսական ակտիվությունը կապված է նաև ներքին իրադարձությունների հետ. երևի թե երկու երկրներում այդ իրադարձություններն ինչ-որ ձևով կարող էին իրենց ազդեցությունը թողնել»:
«Այստեղ է Ալավերդու քաղաքապետը, սպասում ենք, որ Կառավարությունից մարդ գա, հանդիպի «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հետ, որովհետև սրանք մի բան են ասում, նրանք՝ մի բան, ժողովրդին էլ՝ 200 հոգու, արդեն վերջնահաշվարկով տուն են ուղարկել: Առավոտյան խոսել ենք «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ, ասաց՝ հնարավոր է, որ ևս 200 հոգու էլ մեկ կամ երկու ամիս հետո տուն ուղարկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
Արցախի հանրապետության ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին լինել ուշադիր։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են այլընտրանքային ավտոճանապարհներ՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը: Գյուղի բնակիչները երկար տարիներ զրկված են խմելու ջրից:
ունիսի 29-ին, ժամը 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որին, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, Հանրապետության հրապարակում դանակահարել են:
Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներըՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:
Հուլիսի 1-ին, ժամը 03:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: