«Եթե կարողանան գումարը հավաքել՝ լավ է, բայց այստեղ կա այլ հարց. առաջին հերթին՝ գյուղացու խնդիրները պետք է լուծեն. ոռոգման ջրի հարցը, հակակարկտային հրթիռային սարքերի ձեռքբերումը, հէկ-երի դեմ պայքարը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է՝ Սևանից ավել ջրառ չի եղել, և դա չէ Սևանա լճի ծաղկման պատճառը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 17.15-ին, Մոսկվա-Երևան թիվ չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվել 18-ամյա Սուսաննա Պ.-ն։
Հուլիսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ԱՀ Կերեն համայնքում «Տրիցատի» կոչվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 61-ամյա վարորդ Հրանտ Սարգսյանը տեղում մահացել է:
Երբեք չի կարելի բռության կողքով անտարբեր անցնել։
Վարչապետի տիկնոջ կողմից երեկ՝ մեր հրապարակման հաջորդը օրը, ԶԼՄ-ները, այդ թվում` 168.am-ը, ստացել են հերքման տեքստ, որում փորձ էր արվում «հերքել» մեր տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը մերժել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինհաշմանդամին:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց՝ բյուջեից 834 մլն 250 հազար դրամ տրամադրել ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում թվով 284 ինժեներական լաբորատորիա ավելացնելու համար:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին:
Հուլիսի 1-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ:
Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:
Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի համատեղ անցկացնելու են մի քանի պլանային զորավարժություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր 48-ամյա մի տղամարդու կողմից Նանսենի այգու նստարանից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մ.Խորենացու, Վ.Սարգսյանի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019թ. հուլիսի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված խաչմերուկում երթևեկությունը այսուհետ կիրականացվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Տեղեկացնում են նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան, Մարտի 8, Կնունյանց, Կասյան փողոցների, Ստեփանյան փողոցի 2-րդ փակուղու առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի, «Կենտրոն 1», «Կենտրոն 2» թաղամասերի շենքերի, առանձնատների և հարակից կազմակերպության գազամատակարարումը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի երկուսին Երևանի Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին ավազակային հարձակման կասկածանքով և զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվող 20-ամյա մի քաղաքացու:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Ս.-ն, որը մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խա՚դախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ այս օրերին քաղաքում ասֆալտի թարմացման աշխատանքներն իրականցվում են միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի հուլիսի 2-ի նիստում, որը նախագահել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոն (Louise Mushikiwabo), ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։
Քարաբերդի սուրբ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարի կառույց է:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում Աննա Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի ղեկավարի տիկնոջը։