Բաժիններ՝

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է, նա Երևանում է

Սիրիայում հումանիտար առաքելության ժամանակ վիրավորված հայ սակրավորի առողջական վիճակը բավարար է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Նա Երևանում է, կրում է ժամանակավոր պրոթեզ, մինչև որ պատրաստվի նրա ոտնաթաթի համար հատուկ նախատեսված պրոթեզը: Այն կսկսի կրել մոտավորապես մեկ- երկու ամսից: Եթե կցանկանա հետագայում կընդգրկվի ականազերծման գործընթացում, սակայն մենք հիմա նրան տեսնում ենք ավելի շատ մեր ուսումնական կենտրոնում՝ ուսումնավարժական աշխատանքներում»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:

Սիրիայում ծուղակ-ականի պայթյունից մարտին հայ սակրավոր էր վիրավորվել: Նա կորցրել էր աջ ոտնաթաթը: Սակրավորն արագ տեղափոխվել էր հոսպիտալ և վիրահատվել: Նա ներկայացնում էր Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս