Բաժիններ՝

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանիդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031