Ավտովթար Ռուսաստանում. զոհվածները հայեր են
Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:
Այս մասին տեղեկացնում է «Kubnews.ru»-ն:
«Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը հուլիսի 16-ին ժամը 23։40-ին Ջուգբա գյուղից շարժվել է դեպի Կրասնոդարի Գելենջիկ քաղաք: Մ-4 «Դոն» մայրուղու 1453-րդ կիլոմետրին վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ:
Վթարից զոհված անձինք եղել են Հայաստանից: Ինչպես լրատվամիջոցին հայտնել է օպերատիվ ծառայության աղբյուրը՝ վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ 32-ամյա ամուսինը, 28-ամյա կինը և նրանց 7 ու 5 տարեկան աղջիկները:
Լուսանկարը՝ «Kubnews.ru»-ի