
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան-շենքը վերականգնվելու է իր տեղում. վստահեցնում է նախարարությունը. «Փաստինֆո»

Արամի 23-ի կառուցապատողի և նախագծային կազմակերպության միջև վճարման հարցերի շուրջ ընթանում են բանակցություններ: «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը՝ պատասխանելով, թե ինչու՞ դեռ չեն սկսվել Արամի 23-ի վերանորոգման աշխատանքները:
Հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում վերականգնելու և պահպանելու համար հուշարձանը, նախարարությունից մատնանշում են փետրվարին կնքված հնգակողմ պայմանագիրը:
«Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը վերականգնելու, ամրակայելու և պահպանելու համար ձեռնարկվել են միջոցառումներ: Առկա է հնգակողմ պայմանագիր՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի, Երևանի քաղաքապետարանի, «Լուչիո Սպեկա» նախագծային կազմակերպության, տարածքը կառուցապատողի և
« Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կազմակերպության միջև»,- գրել է նախարարի տեղակալը:
Նախարարությունից վստահեցնում են՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող հուշարձան-շենքի պահպանման հրատապ միջոցառումների իրականացման համար «Լուչիո Սպեկա» նախագծային կազմակերպության կողմից մշակված նախագծային փաստաթղթերը(որին ՀՀ ԿԳՄՍՆ-ն տվել է իր համաձայնությունը և թույլտվությունը) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել են տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին, քաղաքապետարանը տվել է նաև աշխատանքները վերսկսելու և աշխատանքային նախագծի կազմման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք:
«Կառուցապատողի և նախագծային կազմակերպության միջև վճարման հարցերի շուրջ ընթանում են բանակցություններ»:
Արամի 23-ը 2018-ի ձմռանը հանրության գերակա շահ է ճանաչվել: Մեր այն հարցին, թե ի՞նչ է սա նշանակում, հնարավո՞ր է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին ստեղծագործելու համար այլ շենք առաջարկվի, նախարարությունից պատասխանել են, որ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան-շենքը պահպանվելու ու վերականգնվելու է իր տեղում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: