Բաժիններ՝

«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱՆ պատասխանը պարունակում է ակնհայտ սուտ տեղեկատվություն». Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ, Առողջ հանրություն ՀԿ ղեկավար, Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« ՀՀ ԱԱԾ …. դեպարտամենտի
պետ Մ. Հ.-ին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

Դիմում

Հարգելի պարո՛ն Հ-յան,

2019 թվականի հուլիսի 4-ին Ձեր կողմից մակագրված 7/1-1358 «Գարդասիլ-4» պատվաստանյութին վերաբերվող փաստաթղթում նշված է, որ Ձեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ-ն տեղեկացրել է, որ. «13 տարեկան աղջիկները պատվաստվում են պլանային ծրագրի շրջանակներում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում իրականացվող պատվաստումները պայմանավորված են հակահամաճարակային անհրաժեշտությամբ և նպատակ ունեն նվազեցնելու մարդու պապիլոմավիրուսի շրջանառությունը»։ Այդ նույն պատասխանում նշվում է, որ. «2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պարենի և դեղերի գործակալության կողմից հավանություն է տրվել 27-45 տարեկան անձանց շրջանում պատվաստումների իրականացմանը»։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱՆ պատասխանը պարունակում է ակնհայտ սուտ տեղեկատվություն։ Դրանք են.

1. Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ստուգման սքրինինգային ծրագիր, հետևաբար հնարավոր չէ պնդել համաճարակի առկայության կամ բացակայության մասին։

2. Անգամ եթե հետազոտություն չի կատարվում, ՀՀ ԱՆ կողմից ՄՊՎ համաճարակի մասին հայտարարություն չի եղել։

3. ՄՊՎ վարակակիր անհատին ցուցված չէ «Գարդասիլ-4» պատվաստանյութը (Տե՛ս «Գարդասիլ-4»-ի ներդիր թերթիկը)։
about:blankhttp://moh.am/images/legal-368.pdf?fbclid=IwAR1BtLHXEnr7WHB7qDtBBTEnxzYbJUo1GlRM1A9PVwIxS6uqjEewnBAnGu0
ԱՄՆ պարենի և դեղերի գործակալությունը (FDA) վերջին տարիներին «Գարդասիլ -4»-ի համար ցուցված է համարել 9-26 տարեկան հասակը երկու սեռի անհատների համար։ Այդ մասին են վկայում FDA կայքում տեղակայված տվյալները https://www.fda.gov/vaccines-blood-biolog…/vaccines/gardasil
և FDA պատասխանը մեր հարցումներին (կցում եմ)։

Ձեզ եմ ուղարկում նաև մեր հարցմանն ի պատասխան «Գարդասիլ-4» պատվաստանյութն արտադրող Merc ընկերության ուղարկած փաստաթուղթը, որը գրված է ռուսերեն լեզվով և հենց այդ տարբերակով գրանցված է ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում (կցում եմ)։

Ներկայումս ՀՀ տարածքում կիրառվող «Գարդասիլ-4» պատվաստանյութը գրանցված չէ ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում, ինչի մասին վկայում է այդ կենտրոնի պատասխանն իմ հարցմանը (կցում եմ)։

Հավելեմ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2019 թվականի հունվարի 29-ին արձակած հրամանը վերաբերվում է «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային շեմի ապօրինի ընդլայնմանը, իսկ 2019 թվականի մայիսի 15-ին նրա կողմից ստորագրվել է Պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների իրականացման հրաման։

http://moh.am/images/legal-339.pdf

http://moh.am/images/legal-368.pdf

Այս երկու պատվաստանյութերը Հայաստանին տրամադրել է ԳԱՎԻ դաշինքը։
Ս.թ. հունիսի 25-ին Արսեն Թորոսյանն իր ֆեյբուքյան էջում հայտարարել է, որ ընտրվել է ԳԱՎԻ դաշինքի կառավարման խորհրդի անդամ (կցում եմ)։

Հարգելի պարո՛ն Հ-յան,

Վերոնշյալ փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ ԱՆ-ն ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել է ակնհատ սուտ տեղեկատվություն «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքի մասին։ Ինչպես նաև, Արսեն Թորոսյանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացնելով ստացել է պաշտոն պատվաստանյութը տրամադրող ընկերությունում, ինչն ակնհայտ շահագրգռվածության մասին է խոսում և պարունակում է կոռուպցիոն ռիսկ։

Օրենքի պաշտպանությունը մեր բոլորի գործն է, սակայն, ի պաշտոնե, իրավապահ կառույցների վրա է դրված այդ գործառույթը։
«Գարդասիլ-4» պատվաստանյութի ցուցումներից դուրս կիրառումը վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությաննը։ Յուրաքանչյուր օր ձգձգելով այս հարցի լուծումը` իրավապահ կառույցները վտանգում են հարյուրավոր քաղաքացիների առողջությունն ու ապագան։

Ես հորդորում եմ Ձեզ ձեռնարկել բոլոր միջոցառումները` «Գարդասիլ-4» պատվաստանյութի ապօրինի կիրառումը մեր հանրության շրջանում դադարեցնելու համար։

Հարգանքով,

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս