 
                        Երևանի քաղաքապետարանը՝ տրանսպորտի սակագնի փոփոխության մասին
 
                                    Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով սոցցանցերում տրանսպորտի սակագնի փոփոխության վերաբերյալ տարածված տեղեկություններին:
«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-նշել է Հակոբ Կարապետյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        