
Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում հարսանիքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է

Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում օգոստոսի 30-ին հարսանեկան արարողության մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի իր Էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով հոսպիտալացված 44 հիվանդների վիճակին՝ մարզպետը տեղեկացնում է, որ այս պահին հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա:
«Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։
Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,-նշված է մարզպետի գրառման մեջ։
Օգոստոսի 30-ին Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքից հետո մոտ 29 մարդու ինքնազգացողությունը վատացել է: Նրանց տեղափոխել են Գյումրու «Ինֆեկցիոն, հակատուբերկուլյոզային հիվանդանոց»: Ավելի ուշ նրանց թիվը հասել է 44-ի:
Արմենուհի Մխոյան