Արմեն Սարգսյանը Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031