Բաժիններ՝

Մետրոյի նոր ժետոնները կունենան հին գույնն ու չափը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը շուտով կգործարկի նոր ժետոններ: Դրանք գույնով և չափով չեն տարբերվելու նախկինից:

«Նոր ժետոնների գործարկման համար Երևանի քաղաքապետի 3116-Ա որոշումն ընդունվել է օգոստոսի 28-ին: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներառված են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ԱԱԾ-ից, Ֆինանսների նախարարությունից: Աշխատանքային խմբի առաջին քննարկումը կսկսվի երկուշաբթի օրվանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Ճիշտ է, խոստացել էինք, որ նոր ուսումնական տարին կսկսենք նոր ժետոններով, բայց մի փոքր ուշացում կլինի, մոտ 20 օր: Նոր ժետոնները հնի նման են լինելու, նույն գույնի, ոչ մի դիզայներական լուծումներ չեն տրվելու, չափի փոփոխություն չի գրանցվելու, քանի որ մեր սարքերը հին են և ճանաչում են միայն գույնով և չափով, ուստի շեղում չի լինի:

Պարզապես կլինեն նոր, ոչ թե մաշված, կողքից կտրված, և քաղաքացիները ստիպված չեն լինի մի քանի անգամ ժետոնը տեղադրել ու անցնել: Որոշ ժամանակահատված ժետոնները կօգտագործենք, հետո ամբողջ համակարգը կփորձենք փոխել, և նոր քարտային համակարգ կներմուծվի»,- մանրամասնեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:

Նրա փոխանցմամբ՝ ժետոնների քանակը հասնում է մոտ 100.000-ի:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս