Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Ռաֆիկ Ա., ծնված 1984 թ.), «Օpel Zafira» (վարորդ՝ Խաչատուր Դ., ծնված 1964 թ.) և «Օpel Astra» (վարորդ՝ Սևակ Վ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Օpel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Սուսաննա Խ.-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարների ուղեկցությամբ «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Աղաբեկ Ա.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30