Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: