Բաժիններ՝

Ավստրալուհին երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում

Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհին առողջ երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում: Այդ մասին հայտնել է News.com.au-ն: 25-ամյա Քեյթլին Սթաբսի մոտ ախտորոշել էին զարկերակաերակային մալֆորմացիա եւ ուղարկել ճառագայթաբուժության:

Շուտով նա հղիացել է եւ հրաժարվել է բուժումից պտղին վնասելու ռիսկի պատճառով: Հուլիսի 23-ին՝ հղիության ութերորդ ամսին (32 շաբաթ), կնոջ մոտ տեղի է ունեցել գլխուղեղի անոթի անեվրիզմ, եւ նա ընկել է կոմայի մեջ: Հուլիսի լույս 24-ի գիշերը բժիշկները հիվանդին շտապ կեսարյան հատում են արել:

Նորածին աղջնակը, որին տվել են Քուին անունը, իր կյանքի առաջին երեք շաբաթն անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այժմ աղջկա մասին, որը մեկուես ամսական է, հոգ է տանում հայրը: Նրա մայրը գտնվում է հիվանդանոցում, բժիշկներն ասում են, որ նրան երկարատեւ վերականգնում է սպասում: Այժմ նա տառապում է հիշողության կորստից եւ պարբերաբար մոռանում է որ երեխա ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս