
Մահացել է ամերիկացի դերասանուհի Քերոլ Լինլին

Կյանքի 78-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Քերոլ Լինլին: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ ամերիկացի դերասան Թրենթ Դոլանին: Մահվան պատճառ է դարձել սրտի նոպան:
Քերոլ Լինլին հայտնի է որպես գլխավոր դերակատար Բրոդվեյի «Երկնագույն դենիմ» ներկայացման մեջ եւ ռեժիսոր Ֆիլիպ Դաննի 1959 թվականի համանուն ֆիլմում: Նա նաեւ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լույս անտառում» (The Light in the Forest, 1958), «Անհետացած Բաննի Լեյքը (Bunny Lake Is Missing, 1965) եւ «Պոսեյդոնի արկածները» (The Poseidon Adventure, 1972):
1970-ական թվականներից Լինլին հիմնականում նկարահանվել է հեռուստատեսությունում, այդ թվում՝ «Ֆանտազիաների կղզին» (Fantasy Island, 1977-1984) սերիալում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: