Բաժիններ՝

Օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից` մեքենայից հափշտակել են դրամապանակ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Յոզեֆ Մարկվարտի փողոցում կայանած «Օպել» մակնիշի մեքենայից գողություն էր կատարվել: Օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից` մեքենայից հափշտակել էին դրամապանակ, որի մեջ վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր էին:

Վարորդը ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն իրենք էին պարզել եղելությունը, հայտնաբերել կասկածվողին:

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման ենթարկեցին Մարկվարտի փողոցի 55-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30