Բաժիններ՝

Երևանում ծառի ճյուղն ընկել է գազատար խողովակի վրա

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30