Օգոստոսի 31-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հոշանվեր թղթադրամ իրացնելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
«Մեր տան առաջին սյունը փլուզվեց դեռևս 2018թ. հունվարին, իսկ 2019թ. արդեն փլուզվեց երկրորդ սյունը: Գրունտային ջրերը ողողեցին, տարան ներքևի հատվածը, և տան մի հատվածը թեքվեց: Այդ ժամանակ ահազանգեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), եկան նաև տարբեր պատկան մարմիններից, տեսան, թե տունն ինչ վիճակում է և տվեցին եզրակացություն, որ այն 4-րդ կարգի վթարային է»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությամբ արձագանքել է սեպտեմբերի 16-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարություններ է անում:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12․00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործոլու կասկածանքով Ներքին Դվին գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել 33-ամյա մի տղամարդու։
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Իտալիայում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ:
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց հանրության որոշ շրջանակներում «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը ստացած նախագիծը։
«Սատանիստական փարթի» որակված աղմկահարույց միջոցառման հեղինակը շոկի մեջ է իր նախաձեռնության արձագանքներից։
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում:
Արցախի պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ սեպտեմբերի 17-ին իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը որպես քույր քաղաք հռչակելու մասին։
«Երևի մի 70 տոկոսը Սևանից դուրս են եկել իրենց գոյությունը պաշտպանելու համար. էն չի, էլի, հիմնականում աշխատանքային տեղեր չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գործարանային փողոց թիվ 6 հասցեում գտնվող հանրակացարանի բնակչուհի տիկին Ռայան:
ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մրցույթո՞վ է ընտրվել կազմակերպությունը, որը մեկ պաստառի վրա մի քանի ուղղագրական սխալ է անում»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է դառնալ «Data 3500» կամ «Data 5500» սակագնային պլանի բաժանորդ և ամսական ստանալ կրկնակի ավելի ինտերնետ՝ համապատասխանաբար՝ 30 ԳԲ նախկին 15-ի փոխարեն, և 80 ԳԲ նախկին 40-ի փոխարեն:* Բաժանորդագրվելով 18 ամսով՝ կարելի է ստանալ նոր Wi-Fi երթուղիչը՝ անվճար:
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքն ազատել է ՀՀ Կառավարությանը պատկանող կառավարական ամառանոցը: Այս մասին տեղեկացնում է Araratnews.am-ը:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի՝ մեղրով լի 2 տարայի պարունակությունը զննելիս հայտնաբերել են մեղրին խառնած, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:
«Սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ…»:
168.am-ին է փոխանցվել գաղտնի նկարահանած մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում ինչ-որ խորհրդավոր խնջույքի:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շենգավիթի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 53-ամյա Արթուր Շ.-ն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ և «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 58-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ-53213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ում հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդ Վարոս Մարկոսյանի և ուղևորների՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանի և 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանի մոխրացած դիակները, իսկ «ԿամԱԶ»-ի 57-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: […]
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակարանում դի կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այնուհետև հյուրընկալվել է «Երևան իմ սեր» հիմնադրամում:
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
Փաստորեն նույնիսկ շոգելու ենք։
Սեպտեմբերի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել է առնվազն ութ մարդ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: