Բաժիններ՝

Ինչպես են Երևանում բերման ենթարկվում պոռնկությամբ զբաղվող կանայք

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։

Հերթականն իրականացվեց սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները իրականացրեցած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։

Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը՝ անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։

Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30