
Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը որպես քույր քաղաք հռչակելու մասին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը։
Ստեփանակերտի ավագանու որոշումը հետևել է Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից համանման բանաձևին, որը միաձայն ընդունվել է ս. թ. հուլիսի 23-ին` արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին։