Ռուսաստանի բնակիչների գրեթե երեք քառորդն (72 տոկոսը) գտնում է, որ երկրի իշխանությունները պետք է սահմանափակեն օտարերկրյա քաղաքացիների հոսքը, որոնք ՌԴ են ժամանում վաստակելու համար:
Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քշիշտոֆ Ստոպկան՝ Գդանսկի հայկական միությունում ներկայացրել է իր և պրոֆեսոր Անջեյ Ժեմբայի «Հայոց Լեհաստանը» գիրքը:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա Պարույր Ենոքյանին, որը տեղում մահացել է:
Ջամայկայում ֆուտբոլային մրցախաղի ժամանակ դաշտին կայծակ է հարվածել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը։ Այս տեղեկությունը հաստատեցին ՔԿՀ լրատվության վարչությունից։
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողությանն օժանադակելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010-45-02-02 հեռախոսահամարներով։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քաղաքացի Ռզգան Ամոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայող որդու ատամնաշարի խնդիրները լուծելուն աջակցելու համար։ Նրա բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ պետությունը պետք է զինծառայողի ծառայության ընթացքում երաշխավորի բժշկական օգնություն, իսկ չստանալու դեպքում՝ բժշկական օգնությունը պետք է տրամադրվի զինծառայությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս, երբ մեծ աղմուկով Գորիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Դավիթ Մանշուրյանը, որի առաջխաղացման հարցով զբաղվում էր անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիվանդանոցում արձանագրվել է առաջին դժբախտ դեպքը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:
Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ (տուժածները հիվանդանոցում են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արջին հանդիպելու պահին ես Փիթերի հետևում էի` մոտավորապես երկու մետր հեռավորության վրա: Նրա դիմաց քարեր էին, և հանկարծ այդ քարերի հետևից՝ աջ կողմից դուրս եկավ արջը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեհ զբոսաշրջիկ Մաուգոժատա Լուժինցկան:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին, ժամը 16.45-ին, Երևանի Դրոյի փողոցի իր բնակարանից բերման են ենթարկել 54-ամյա Նարինե Հ.-ին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի, Գյուրջյան փողոցի 58, 60, 62 համարների և «Բիոքիմիայի փորձարարական» ինստիտուտի ջրամատակարարումը։
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն:
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ: Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է […]
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի (մասնակի) գազամատակարարումը:
Երեկ Արթուր Վանեցյանի հրաժարականից և ԱԺ-ում հայտնի օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության շենքում շտապ խորհրդակցություն էր հրավիրել:
«Վարչապետը հայտարարում է՝ իսկ ինչո՞ւ մարդը չի կարող գործից հետո պատվեր անել և ֆինանսական հարցերը բարելավել. Իմ ֆինանսական վիճակն էլ վատ է, միգուցե ե՞ս էլ գործից հետո մի քանի կույրաղիքի օպերացիա անեմ, նոր գնամ տուն»:
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: