
Բախման հետևանքով ԲՄՎ-ն հրդեհվել է. մեքենայում հայտնաբերվել են վարորդի և երկու ուղևորների դիակները. ոստիկանությունը ողբերգական վթարի մասին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 58-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ-53213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ում հրդեհ է բռնկվել։
Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդ Վարոս Մարկոսյանի և ուղևորների՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանի և 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանի մոխրացած դիակները, իսկ «ԿամԱԶ»-ի 57-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։