Թմրանյութ պահելու և օգտագործոլու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12․00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործոլու կասկածանքով Ներքին Դվին գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել 33-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված զանգվածով։ Ըստ տղամարդու հայտնածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է վայրաճ կանեփի բույսից՝ հետագայում օգտագործելու համար։
Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Նախապատրաստվում են նյութեր։