
Լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակարանում դի կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել Ջուլիետա Հ.-ի (ծնված 1941 թ.) դին: