ԱՄՆ քաղաքացին օդանավակայանից ներկայացվել է ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին, ժամը 20.56-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացվել ԱՄՆ քաղաքացի Արամ Ս.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքներով:
Առանց խափանման միջոցի: