
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 25-ից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց №19, Նալբանդյան փողոց №59 (Կորյունի փողոցի վրա՝ Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկ), Դ.Բեկի փողոց՝ Ռազմական ակադեմիայի դիմաց, Թբիլիսյան խճուղի №43/8, Մարգարյան փողոց №14 և №29/3 հասցեներին հարող չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ