Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կանխել են անկած կենդանիների մսի վաճառքը:
1-ին զորամիավորման զորամասերում կազմակերպվել են նորակոչիկներին հաստիքային հրազենի, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամրագրման արարողություններ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց։
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 14-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ:
Ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության տարբեր շրջաններում՝ ճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներին աջակցում են նաև զինված ուժերի զինծառայողները:
Փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում :
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 15:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել է պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Սաստիկ ծխոտում էառաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանում՝ «40 աղբյուր» ջրագծի սառած ջրաղբյուրների վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է «BV206» վթարափրկարարական ամենագնաց տեխնիկա:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է:
Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։
«Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաև ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել իրենց ամուսնական հավատարմության վերաբերյալ։ Այն կինը, ով անտեսում է դա, վնասում է ոչ միայն իր սեփական պատիվը, այլ նաև, որպես կանոն, իր ամուսնունը»։
Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ:
2019 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13.57-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հյուրանոցներից մեկում կատարված գողության մասին հաղորդում էր ստացվել. օգտվելով ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից՝ սենյակից գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր:
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Փետրվարի 13-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն:
Փետրվարի 13-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել. ջուրը ուժեղ շիթով լցվում է մայրուղի։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի հանգամանքները:
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։