
ՍԱՏՄ-ն կանխել է անկած կենդանիների մսի վաճառքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կանխել են անկած կենդանիների մսի վաճառքը:
Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ:
Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը:
Արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են: